Իրանը կարող է հարվածել․ ԱՄՆ զորքերը «բարձր պատրաստվածության» են բերվել

Իրանը կարող է հարվածել․ ԱՄՆ զորքերը «բարձր պատրաստվածության» են բերվել

By Դեկտեմբերի 11, 2020 83

Իրանը կարող է ռազմական հարված հասցնել ամերիկյան զինված ուժերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին օրերին, հայտնում է Politico  պարբերկանը:

Իրանի կողմից հավանական հարվածի մտավախությամբ պայմանավորված՝ «բարձր պատրաստվածության» են բերվել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ զորքերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում Իրանին պատասխան հարված հասցվի: Այս մասին հայտնել է մի պաշտոնյա:

Վերջինս մանրամասնել է, որ ներկայում Պենտագոնը ուշադիր հետևում է Իրաքում իրանցի զինյալների կողմից հավանական հարձակման նախապատրաստման մտագոհիչ ցուցիչներին:

Իրանի հնարավոր հարձակումը մեկնաբանվում է Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերի թվի կրճատմամբ: Իրանական հավանական հարձակման մասին նախազգուշացվել է նաև Իսրայելի բանակը:

Առկա լարվածությունը, նաև, կապված է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ, որը սպանվել էր նոյեմբերի 27-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ վերջին լուրջ սրացումները տեղի էին ունեցել նախորդ ձմռանը՝ իրանցի բարձրաստիճան գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, երբ Իրանը հրթիռներ էր արձակել Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ Ասադ ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի ուղղությամբ:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ