Ընտանիքն առանց այլանդակի չի լինում»․ Պուտին

Ընտանիքն առանց այլանդակի չի լինում»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի խոսքին, որ ամբողջ աշխարհը մեկ ընտանիք է, բայց միաժամանակ հավելել է, որ «ընտանիքն առանց այլանդակի չի լինում», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դուք ասացիք, որ հնդկական մշակույթում ամբողջ աշխարհը մեկ ընտանիք է։ Սա հիմնարար, բազային բան է, որին բոլորս պիտի հասնենք»,- ասել է ռուսական պետության ղեկավարը՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում մեկնաբանելով Մոդիի ելույթը։ Պուտինը մատնանշել է նաեւ ժամանակակից գլոբալ մարտահրավերները, որոնց մասին իր ելույթում հիշատակել է հնդիկ վարչապետը, որոնց թվում է ահաբեկչությունը, որն «այսօրվա ամենասուր խնդիրն է»։
 
«Այս կապակցությամբ չեմ կարող չհիշել ռուսական ասացվածքը՝ «Ընտանիքն առանց այլանդակի չի լինում»։ Ցավոք, կան մարդիկ, որոնք դուրս են պրծնում ընդհանուր համատեքստից եւ փորձում պարտադրել սեփական օրակարգը»,- արձանագրել է Պուտինը։
 
Նրա խոսքով՝ ժամանակակից գլոբալ սպառնալիքները, որոնց թվում է նաեւ կորոնավիրուսի համավարակը, «մշտապես պետք է լինեն մեր ուշադրության դաշտում»։ «Հնդկաստանի գաղափարն այն մասին, որ [ԲԻՐԿՍ-ում] իր նախագահության ժամանակ թվային բժշկությունը դարձնի առանցքային տարրերից մեկը, իմ կարծիքով՝ չափազանց արեւոր եւ հետաքրքիր ուղղություն է»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։
Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ