Պատասխանը լինելու է արագ ու կոշտ. ԱՄՆ-ն զգուշացրեց Ռուսաստանին

Պատասխանը լինելու է արագ ու կոշտ. ԱՄՆ-ն զգուշացրեց Ռուսաստանին

իացյալ Նահանգները հայտարարել է, որ տեղյակ է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաջորդ քայլի մասին: Դա օկուպացված տարածքների բռնակցումն է հանրաքվեների միջոցով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։

ԱՄՆ-ն նախազգուշացնում է, որ Ռուսաստանին սպասում է ԱՄՆ-ի և դաշնակիցների արագ և կոշտ պատասխանը՝ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունների համար։

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի հաջորդ քայլի մասին: Ռուսաստանը հիմք է ստեղծում իր կողմից գրավված ուկրաինական տարածքի բռնակցման համար, ինչը Ուկրաինայի ինքնիշխանության ուղղակի խախտում է: Եթե Ռուսաստանը շարունակի իրականացնել իր ծրագրերը, մենք արագ և խստորեն կպատասխանենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին», ասված է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved