
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Ռուսների կողմից օկուպացված տարածքների ապաօկուպացման գործընթացն արագացնելու համար Ուկրաինային անհրաժեշտ է հնարավորինս շատ զենք։ Այս մասին 24-րդ ալիքին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նա ընդգծել է, որ դեօկուպացիայի և ապաշրջափակման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է և շարունակվելու է հետագայում։
«Եթե զենքի քանակը մեծանա, ամեն ինչ ավելի մասշտաբային կլինի: Ոչ թե մեկ բնակավայր, այլ միանգամից 10: Ոչ թե 100-200 զոհված ռուս, այլ 1000: Այս ամենը կբնութագրի Ուկրաինան օկուպանտներից ազատագրելու ընթացակարգը», ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։
Պոդոլյակի խոսքով՝ թշնամու մոտ էմոցիաներ առաջացնելը կարևոր է, ուստի Ուկրաինային անհրաժեշտ է զենք տրամադրել, որը «դիտարժան արդյունքներ» կտա։ Այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության քարոզչությունը կխոսի Ուկրաինայում կրած կորուստների մասին և դրանով իսկ կբարոյալքի ռուսներին։
«Նրանք պետք է խուճապի մեջ լինեն: Ռուսական հասարակությունը չի հասկանում, թե իրենք ինչ են անում Ուկրաինայում: Բայց խուճապը շատ լավ քայլ է դեպի ապստամբություն», բացատրեց նա:
Պոդոլյակը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունում անհրաժեշտ է հասնել անողոք ու անմիտ ապստամբության, որը կկործանի ամեն ինչ՝ սկսած կառավարման համակարգից։ Ապստամբության հույզերն են՝ խուճապը, բարոյազրկումը և վախը:
«Ուզում եմ, որ Ռուսաստանը վախենա «Ուկրաինա» բառից, որ միայն նրա տեսքից սարսուռ ընկնեն և չմտածեն այլ բանի մասին, քան վախը», ասել է Պոդոլյակը։