Ամեն ինչ կփլվի. Պուտին

Ամեն ինչ կփլվի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ հասարակության կոնսոլիդացիայի կարելի է հասնել ուժեղ տնտեսությամբ, այլ ոչ թե այն դեպքում, երբ տնտեսությունը «կաղում է, փռշտում ու հազում», գրում է ՏԱՍՍ-ը ։

Երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանը նա նշել է պետության ինքնիշխանությունը կազմող բաղադրիչները, որոնց թվում նշել է «տնտեսական ինքնիշխանությունը»։

Զարգանալ այնպես, որ զարգացման հիմնական ոլորտներում ոչ մեկից կախում չլինի, խոսքը կրիտիկական տեխնոլոգիաների մասին է՝ այն, ինչն ապահովում է հասարակության և պետության կենսունակությունը, նշել  է Պուտինը։

Նա նաև կարևորել է ազգային խնդիրների լուծման համար հասարակության համախմբվելու կարողությունը:

«Հասարակության այս համախմբումը զարգացման առանցքային, հիմնարար պայմաններից մեկն է, եթե այդպիսի համախմբում չլինի, ամեն ինչ կփլվի»,- ընդգծել է նախագահը։

«Եթե տնտեսությունը կաղում է, փռշտում, հազում, ուրեմն վե՛րջ, էլ ի՞նչ հասարակության համախմբում, իսկ եթե չկա համախմբում, ապա ընդհանրապես ոչինչ չկա»,- համոզմունք է հայտնել երկրի ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved