Ալիևին կանչում ենք Մոսկվա, Կրեմլի նկուղում փակի տակ ենք պահում` մինչև ստորագրի

Ալիևին կանչում ենք Մոսկվա, Կրեմլի նկուղում փակի տակ ենք պահում` մինչև ստորագրի

By Հոկտեմբերի 16, 2020 395

Ռուսաստանյան «60 րոպե» 14.10.2020 հաղորդման ժամանակ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց․ «Ալիևին կանչում ենք Մոսկվա, այստեղ փակի տակ ենք պահում՝ Կրեմլի նկուղում՝ մինչև որ նրանք չեն ստորագրի խաղաղության համաձայնագիր։ Իսկ այդ ընթացքում Կովկասում կարգուկանոն կհաստատենք։ Ցարն այդպես կաներ»։ 

Անդրադառնալով ադրբեջանական հերքումներին, թե Սիրիայից հրավիրված ի՜նչ գրոհայիններ, Վլադիմիր Ժիրինովսկին բացականչեց․ «Գրոհայիններ, չգիտեմ ինչե՜ր․․ Ցու՜յց տվեք, ապացուցե՜ք․․․ ի՞նչ եք խոսում, ինչու՞ է այստեղ թուրքական երրորդ դաշտային բանակը։ Կովկասը գրավելու համար։ Ես սեփական աչքերով եմ տեսել։ Առհասարակ, բոլորին, մինչև վերջին մարդը, որ այստեղ է, մեր արտաքին հետախուզությունը լավ գիտի»։
 
Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց նաև, որ այս բարդ հանգույցը պետք է միմիայն անգլո-սաքսերին։ «Դրա համար, երբ կոչ ենք անում՝ պետք չէ, եկեք դադարեցնենք»,-ասաց Ժիրինովսկին՝ ավելացնելով, որ թուրքերի հետևում կանգնած են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ «Լոնդոնը գլուխն է»,-ասում է Ժիրինովսկին ու ավելացնում․

«Թուրքիան Մեծ Բրիտանիայի համար թնդանոթի միս է, որն օգտագործում են մեր դեմ բոլոր պատերազմների ժամանակ։ Թուրքերը սա չեն հասկանում։ Իրենց փրկեց Լենինը։ Թե չէ Անտանտի ծրագրով՝ իրենց վերջը եկել էր»։ Վլադիմիր Վոլֆովիչը նաև հայտարարեց, որ էլի իրենք են օգնել սև երախտամոռությամբ իրենց պատասխանող  Էրդողանին, երբ Թուրքիայի զինվորականները վերջինիս դեմ ռազմական հեղաշրջում էին իրականացրել։ 

ՌԴ պետդումայի պատգամավոր Պյոտր Տոլստոյն էլ, հակադարձելով ադրբեջանամետ քաղաքագետի դիտարկմանը, որ քանի որ 90-ականներին ադրբեջանցիները պարտվել էին Ղարաբաղում, հիմա, լինելով ավելի ուժեղ, ուժով ուզում են վերադարձնել, ասաց․ «Առանց կողմերի համաձայնության, կմտցնենք (խաղաղապահներ) այնտեղ, որտեղ պետք է։ Ինչպե՞ս․․․ մենք դրա համար ունենք միջոցներ և բավականաչափ ուժ։ Վերջակետ»:

Rate this item
(0 votes)