Ադրբեջանում զոհված ահաբեկիչների հարազատները Սիրիայում պայթեցրել են զինյալներին հավաքագրող հրամանատարի ավտոմեքենան

Ադրբեջանում զոհված ահաբեկիչների հարազատները Սիրիայում պայթեցրել են զինյալներին հավաքագրող հրամանատարի ավտոմեքենան

By Հոկտեմբերի 15, 2020 1728

Սիրիայի հյուսիսում պայթեցրել են Ադրբեջան ուղարկելու համար զինյալներին հավաքագրող խմբավորման հրամանատարներից մեկի՝ Աբու Ջաբերի ավտոմեքենան։

Հրամանատարի կողմնակիցները կարծում են, որ դա վրեժից դրդված արել են Լեռնային Ղարաբաղում սպանված զինյալի հարազատները, գրում է EaDaily-ն։

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը վառվող ավտոմեքենայի տեսանյութն ու հիվանդանոցում գտնվող ծանր վիրավորված հրամանատարի լուսանկարն է հրապարակել:

Լրագրողը նշում է, որ չնայած խմբավորման անդամների կարծիքին, պաշտոնապես պայթեցման մեջ մեղադրվել է Քրդստանի աշխատավոր կուսակցությունը։ 

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2020 01:08