Աթենքում ծեծել են Սահակաշվիլիին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աթենքում ծեծել են Սահակաշվիլիին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձը հարձակվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա: Նա այնտեղ է ժամանել վրացի էմիգրանտների հետ հանդիպելու համար:

Ինչ-որ պահի, շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար միջոցառումը, քաղաքական գործչի վրա է հարձակվել կապյուշոնով մի երիտասարդ, որը մի քանի անգամ գլխի շրջանում հարվածել է Օդեսայի մարզի նախկին նահանգապետին:

Կատարվածի ընթացքում տուժել է նաև մի քանի մարդ: Ինքը՝ Սահակաշվիլին, շատ չի տուժել: Նա, այնուամենայնիվ, հանդիպել է էմիգրանտների հետ:

Համացանցում հայտնվել է միջադեպի տեսագրությունը:

Դրանից առաջ Սահակաշվիլին հայտարարել էր, որ վերադառնում է Վրաստան և պատրաստ է կրկին ծառայել իր երկրին:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2020 17:57