Դադարեցնել Ղարաբաղում ռազմական գործողությունները․ Վլադիմիր Պուտին

Դադարեցնել Ղարաբաղում ռազմական գործողությունները․ Վլադիմիր Պուտին

By Հոկտեմբերի 09, 2020 114

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարություն է տարածել Կրեմլը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրադադարի նպատակը պետք է լինի գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը:

Բացի դա, ինչպես հայտնում է РИА Новости-ն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Ռուսաստան՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդատվության:


Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը բնագրով.

«После серии телефонных переговоров с Президентом Азербайджанской Республики Ильхамом Алиевым и Премьер-министром Республики Армения Николом Пашиняном Президент России обращается с призывом прекратить боевые действия, ведущиеся в зоне нагорно-карабахского конфликта, по гуманитарным соображениям с целью обмена телами погибших и пленными.

Для проведения консультаций по этим вопросам при посредничестве Министра иностранных дел России в Москву 9 октября приглашаются министры иностранных дел Азербайджана и Армении».

Rate this item
(0 votes)