Կրեմլում զայրացած են. խաղի կանոն է խախտվել

Կրեմլում զայրացած են. խաղի կանոն է խախտվել

By Հոկտեմբերի 08, 2020 266

րապարակ.am-ը հայտնում է.  «Ինչպես գրում է combatanalytics-ը կրեմլյան իր աղբյուրներին հղում տալով, Կրեմլում զայրացած են եւ անհանգստացած ռուսական ԶԼՄ-ների վրա ադրբեջանամետ ազդեցության ավելացմամբ։ Ադրբեջանը, ըստ հրապարակման, իր «Սոկար՛ նավթային ընկերության միջոցով կնքում է երկարատեւ պայմանագրեր ռուսական պարբերականների հետ։ Պայմանագրերում կա որոշակի կետ՝ աջակցել ադրբեջանական պետական շահերին։

Տվյալ դեպքում խոսքը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խիստ որոշակի տեսակետի ձեւավորումն է։ Պարբերականների հետ աշխատանքը կառուցվում է մասնակի ֆինանսավորման կամ նույնիսկ մեդիաակտիվի ամբողջական գնման վրա, ինչը տեղի է ունեցել News.ru-ի պարագայում։ Պայմանագրեր են կնքվել «Նովայա Գազետայի» եւ բավականին հայտնի Daily Storm-ի հետ։

Քարոզչական աշխատանքն իրականացնում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Ֆինանսական հոսքերը կոորդինացնում է Մոսկվայում «Սոկարի» ներկայացուցիչ, News.ru-ի սեփականատեր Մուսեյբ Ալեկպերովը։

Բանն այն է, որ Կրեմլում մշտապես առանց բարձրաձայնման հասկացրել են, որ ԱՊՀ անդամ երկրները չեն կարող ունենալ շահեր ռուսական պարբերականներում եւ հիմա լուրջ խնդիր է լինելու, քանի որ խաղի կանոն է խախտվել»:

Rate this item
(0 votes)