Էրդողանն արդեն Պուտինի ներվերի վրա է ազդում ու «կարմիր գծերին» է հասել

Էրդողանն արդեն Պուտինի ներվերի վրա է ազդում ու «կարմիր գծերին» է հասել

By Հոկտեմբերի 07, 2020 361

Ռուսաստանի հարցերով թուրք վերլուծաբան Քերիմ Հասը իր տեսակետներն է ներկայացրել Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցելու եւ Արցախի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։

Թուրքական Ahval–ում հրապարակված հոդվածում Քերիմ Հասը շեշտել է, որ Թուրքիան Կովկասում Պուտինի նյարդերի վրա է ազդում եւ հասել է «կարմիր գծերին»։

Թուրքան Ղարաբաղը խառնել է Սիրիայի կամ Լիբիայի հետ։

«Ղարաբաղը ՌԴ–ի անմիջական ազդեցության գոտին է, եւ Ռուսաստանը Թուրքիային թույլ չի տա ավելի շատ միջամտել։ Թեև արտաքուստ Պուտինը լռում է, իրականում նա ունի քաղաքականություն։ Պուտինը կարող է փորձել նաեւ ավելի շատ արեւմտամետ գիծ բռնած Փաշինյանին «ճիշտ ուղղու» վրա դնելու ռազմավարությունը։

Էրդողանը ջիհադական ահաբեկիչներին դարձրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարեւորը գործիքը։

«Արդեն քիչ է մնում, որ Ռուսաստանը բացեիբաց հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղ ջիհադական ահաբեկիչներին Սիրիայից բերել է Էրդողանի Թուրքիան»,–նշել է Քերիմ Հասը։

Rate this item
(0 votes)