Պուտինը Aurus-ով «զբոսանքի է տարել» Իվան Ուրգանտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պուտինը Aurus-ով «զբոսանքի է տարել» Իվան Ուրգանտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

By Սեպտեմբերի 07, 2020 83

 Ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը կատակ-տեսանյութ է պատրաստել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտնվել է միևնույն մեքենայում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տեսանյութը ցուցադրվել է ՌԴ Առաջին ալիքի եթերում:

Տեսանյութի համար կադրեր են վերցվել ՌԴ ղեկավարի՝ օրեր առաջ կատարած շրջայցից Aurus-ի ղեկին, որի ժամանակ վերջինս մասնակցել էր Ղրիմում կառուցվող «Տավրիդա» կամրջի հատվածներից մեկի բացմանը:

Մոնտաժի շնորհիվ Ուրգանտը հայտնվել է ուղևորի նստելատեղին: Վերջինս հարցեր է պատրաստել՝ հարմարեցնելով դրանք Պուտինի խոսքերին:

Հարցերից մեկն ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի մասին էր, մյուսը՝ ռուբլու և դոլարի:
 
Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2020 01:41