Ռուսաստանը 3000 զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է կուտակում Ուկրաինայի սահմանին

Ռուսաստանը 3000 զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է կուտակում Ուկրաինայի սահմանին

ՌԴ Արևմտյան ռազմական շրջանը մոտ երեք հազար զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է ուղարկել Ուկրաինային սահմանակից շրջաններ, որտեզղ անցկացվելու են զորավարժություններ, հայտնում է meduza.io-ն՝ վկայակոչելով շրջանի մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կանցկացվեն Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում (Ուկրաինային սահմանակից են), ինչպես նաև Սմոլենսկի մարզում։ Զորավարժություններին, ի թիվս այլ բաների, կներգրավվեն Տ-72Բ3 տանկեր և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։

Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved