Նազարբաևի ընտանիքի անդամները 3 միլիարդ դոլար են կորցրել

Նազարբաևի ընտանիքի անդամները 3 միլիարդ դոլար են կորցրել

Forbes ամսագրի տվյալներով՝ Ղազախստանում բողոքի ակցիաների օրերին չորս ղազախ միլիարդատեր, ներառյալ նախկին նախագահի դուստրն ու փեսան, «աղքատացել» են ընդհանուր 3 միլիարդ դոլարով: 

Երկու խոշոր բանկերի՝ Kaspi-ի և JSC Halyk Bank-ի արժեթղթի գները նվազել են, երբ ցուցարարները սկսել են այրել հասարակական շենքերը և տապալել արձանները:

Միլիարդատեր Վյաչեսլավ Կիմը, որը Kaspi Bank-ի խոշորագույն բաժնետերն ու նախագահն է, 1,4 միլիարդ դոլար է կորցրել, քանի որ Kaspi-ի արժեթղթերի արժեքը հունվարի 4-ին 118 դոլարից իջել է 30 տոկոսով՝ հունվարի 6-ին հասնելով 87 դոլարի: Սրա հետևանքով Կիմի գնահատված կարողությունը 5,7 միլիարդ դոլարից հասել է 4,2 միլիարդ դոլարի:

Ազգությամբ Միխայիլ Լոմթաձեն՝ Kaspi Bank-ի գործադիր տնօրենը, կորեցրել է գրեթե 1,4 միլիարդ դոլար: Նրա գնահատված մաքուր կարողությունը  5,2 միլիարդ դոլարից ընկել է 3,8 միլիարդ դոլարի՝ երկրում անորոշության երկու գիշերվա ընթացքում:

Նազարբաևի դուստրը՝ Դինարա Կուլիբաևան, և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, ընդհանուր առմամբ կորցրել են 200 միլիոն դոլար, քանի որ JSC Halyk Bank-ի իրենց բաժնետոմսերի արժեքը նվազել է 16%-ով։

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:

 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved