«Սկսվել է հակատեռոր գործողությունը». Ղազախստանի նախագահ

«Սկսվել է հակատեռոր գործողությունը». Ղազախստանի նախագահ

Սկսվել է հակատեռոր գործողությունը։ Այս մասին այսօր առավոտյան խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում են նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, ուժային կառույցների ղեկավարները, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սկսվել է հակատեռոր գործողությունը։ Իրավակարգի պահպանման ուժերն իրականացնում են լարված աշխատանք։ Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված է երկրի բոլոր շրջաններում։ Տեղի իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Բայց ահաբեկիչները նախկինի պես զենք են կիրառում, վնաս հասցնում քաղաքացիների ունեցվածքին։ Ուստի հարկ է շարունակել հակաահաբեկչական գործողությունները՝ մինչեւ գրոհայինների լիակատար ոչնչացումը»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Նիստի ժամանակ քննարկվել են երկրի օպերատիվ իրադրությունը, հակաահաբեկչական գործողության ընթացքը, իրավիճակը շրջաններում։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 10 Հունվարի 2022 00:28

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved