Իրանն ու Չինաստանը միավորում են ջանքերը. Ի՞նչ կանի Հայաստանը

Իրանն ու Չինաստանը միավորում են ջանքերը. Ի՞նչ կանի Հայաստանը

Մարտի 27-ին Իրանում ստորագրվեց «Չինաստան-Իրան» 25-ամյա ռազմավարական, համագործակցության փաստաթուղթը։ Ըստ փաստաթղթի, Չինաստանը կիրականացնի 450 մլրդ դոլարի ներդրում, որը վերաբերում է տարբեր ոլորտների՝  մշակույթի, անվտանգային և ռազմական համագործակցության, տնտեսության, կրթության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն։

Ինչպե՞ս կարող է Հայաստանն ընդգրկվել այդ ռազմավարական ծրագրում, այն որևէ բան կարո՞ղ է փոխել տարածաշրջանում և առհասարակ ի՞նչ հունով են այսօր ընթանում հայ-իրանական հարաբերությունները։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնիի հետ։

«Չինաստան-Իրան 25-ամյա պայմանագիրը մի քանի անգամ մեծացնում ու զարգացնում է Իրանի տնտեսությունը և այն երկրների հնարավորությունները, որոնք համագործակցում են ու հարաբերություններ ունեն Իրանի հետ։ Այս պահին պայմանագրի բոլոր կետերը պաշտոնապես դեռ չեն հրապարակվել, բայց այն մի քանի կետերը, որոնք հայտնի են, տեսնում ենք, որ կա հնարավորություն, որպեսզի երրորդ երկիր ինչ-որ չափով մասնակցի ու համագործակցի ծրագրի շուրջ։

Պայմանագրում կա կոնկրետ մեկ կետ, որը վերաբերում է ազատ տնտեսական գոտիներին՝ Չինաստանը մեծ ներդրումներ կանի Իրանի տնտեսական ազատ գոտիներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը շուտով անդամակցելու է ԵԱՏՄ-ին, Իրանի ու Հայաստանի սահմանին մոտակայքում գտնվում է երկու ազատ գոտի՝ Արաքս տնտեսական ազատ գոտին, որը գտնվում է Իրանի սահմաններից ներս, և Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Եթե Իրանը միանա ԵԱՏՄ-ին, կարող են այդ երկու ազատ տնտեսական գոտիները միասնական հանդես գալ, և այդ համատեքստում Չինաստանը կարող է Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումներ անել։

Այդ կետում մենք հնարավորություններ ենք տեսնում այս ծրագրի շուրջ Հայաստանի հետ համագործակցելու։ Մեկ կետ ևս, որը մեզ համար հայտնի է՝ երրորդ երկրում համատեղ սահմանային գոտու ստեղծումն է, այս պահին դեռևս շատ պարզ չէ, թե ինչ բովանդակություն ունի այդ սահմանային գոտին, բայց եթե սահմանային գոտի է, ապա վերաբերում է հարևան երկրներին, այստեղ Հայաստանը ևս հնարավորություններ ունի մասնակից դառնալ սահմանային գոտում»,- նշեց Փույա Հոսսեյնին։

Նա նաև ընդգծեց, որ վերջին շրջանում Իրանը միանում է մի քանի խոշոր ծրագրերի, նախ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, Չինաստան-Իրան-25-ամյա ծրագիրը, Հնդկաստանի ներդրումները Իրանի Չաբահարի նավահանգստում, Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի վերաբերյալ վերջերս Հնդկաստանը ցանկություն է հայտնել՝ այդ ծրագրի շուրջ համագործակցելու նաև Հայաստանի հետ։

«Այս ամենը նշանակում է, որ մեծ հնարավորություններ են ստեղծվել նաև Հայաստանի համար։ Եթե Հայաստանը համագործակցությունը մեծացնի Իրանի հետ, մեծ հնարավորություններ է ձեռք բերում նշածս ծրագրերում մեծ դերակատարում ունենալու համար։ Հայաստանի կողմից մնում է միայն բանակցություններ սկսել Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ ու ստանալ իր բաժինն այդ ծրագրերից, որոնք շուտով իրականություն կդառնան տարածաշրջանում։ Որքան Հայաստանը շուտ սկսի բանակցությունները, այնքան շատ օգուտ կքաղի այդ ծրագրերից»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Արցախի 44-օրյա պատերազմից հետո հայ-իրանական հարաբերություններին, Փույա Հոսսեյնին, նկատեց՝ Արցախի պատերազմից հետո Իրանի դիրքերն Անդրկովկասում թուլացել են, նրա ազդեցությունը նվազել է։

«Պատերազմից հետո Իրանը փորձում է վերականգնել իր դիրքերը, Իրանը կարծում է, որ այդ ամեն ինչից դուրս է մնացել։ Վրաստանով Անդրկովկաս մուտք գործելն Իրանի համար փակ է, մնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը։ Վերջինս Թուրքիայի և Իրանի գործոնն է, և այս առումով Իրանը մտահոգ է։

Իրանը փորձում է իր ազդեցությունը մեծացնել Ադրբեջանում, որպեսզի դիմադրի Թուրքիային և Իսրայելին, սակայն նրան չի հաջողվում, քանի որ Ադրբեջանն ավելի մեծ դեր է տվել Թուրքիային ու Իսրայելին։ Անդրկովկասում մնում է միայն Հայաստանը, որի միջոցով Իրանը հնարավորություն ունի դիրքերն ու ազդեցությունն Անդրկովկասում մեծացնելու համար։ Այդ հարցում համագործակցելը, կարծում եմ՝ Հայաստանի ու Իրանի համար շահավետ է, քանի որ համագործակցելով՝ կարող են անվտանգային հարցեր լուծել երկու երկրների համար, Անդրկովկասում վերականգնել ուժային բալանսը»,- եզրափակեց Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրենը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Մեկ֊երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ

Մեկ֊երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ

Դու քո զինվորին չես կարում թուրքի ձեռից բերես, ինչի՞ ես գալիս Արագած



Դու քո զինվորին չես կարում թուրքի ձեռից բերես, ինչի՞ ես գալիս Արագած

«Իշխանություն». ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմի նոր թրեյլերը

«Իշխանություն». ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմի նոր թրեյլերը

«Անիծեմ էն օրը, որ դու ծախել ես քեզ». Նիկոլ Փաշինյանից անգամ Հրագն է հիասթափվել

«Անիծեմ էն օրը, որ դու ծախել ես քեզ». Նիկոլ Փաշինյանից անգամ Հրագն է հիասթափվել

«Նիկոլ իջևանսկի»-ին առայժմ ԱԺ-ում միակ թզբեհ «քաշողն» է

«Նիկոլ իջևանսկի»-ին առայժմ ԱԺ-ում միակ թզբեհ «քաշողն» է

Ծնողներ արթնացե՛ք, ձեր երեխաների դիերը այս մեքենաներում են պահում

Ծնողներ արթնացե՛ք, ձեր երեխաների դիերը այս մեքենաներում են պահում

S-300 ՀՕՊ հրթիռային համակարգով Կոտայքի երկնքում թշնամու ԱԹՍ ոչնչացման կադրերը

S-300 ՀՕՊ հրթիռային համակարգով Կոտայքի երկնքում թշնամու ԱԹՍ ոչնչացման կադրերը

Մեզ ընկալում են որպես թշնամի, մենք ընկալում ենք որպես թշնամի․ Մեծ Խոսքեր

Մեզ ընկալում են որպես թշնամի, մենք ընկալում ենք որպես թշնամի․ Մեծ Խոսքեր

Սարսափելի բոլոլա ա լինելու. բոլոլան նոր ա սկսվում

Սարսափելի բոլոլա ա լինելու. բոլոլան նոր ա սկսվում

Բայդենը մի քանի անգամ սայթաքում է ինքնաթիռ բարձրանալուց

Բայդենը մի քանի անգամ սայթաքում է ինքնաթիռ բարձրանալուց

Ես խրամատը չեմ լքելու, իմ անցած կյանքում ապացուցել եմ դա

Ես խրամատը չեմ լքելու, իմ անցած կյանքում ապացուցել եմ դա

Ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում լրագրողի վրա

Ինչպես է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում լրագրողի վրա

«Ջան Ասֆալտ» Բանաստեղծություն ասֆալտի մասին. Հեղինակ Նիկոլ Փաշինյան

«Ջան Ասֆալտ» Բանաստեղծություն ասֆալտի մասին. Հեղինակ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զինված ուժերի հրամկազմի հետ Օնիկ Գասպարյանը չի մասնակցել

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Ի՞նչ էր անում Բաքվում Նախագահ Արմեն Սարգսյանը՝ նոյեմբերի 17-18-ին

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Օնիկ Գասպարյանը կարող է բերման ենթարկել, ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Նոր ներկայացում է պատրաստվում, դրանից հետո կպատասխանեմ բոլոր հարցերին․ Սերժ Սարգսյան

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Հայտնի «Գագիկ Սողոմոնյան»-ի լուսանկարը հրապարակվել է ԱԱԾ շենքի պատին

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

Ինչպիսի՞ն է Օնիկ Գասպարյանը՝ աշխատանքից դուրս

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

«Սպայկա»-ի Դավիթ Ղազարյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին աջակցող երթին

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Նիկոլի օրոք էս ի՞նչ նառուշիլովկայա, որ ով ասես ունի, երբ ասես ցույց ա տալիս

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 04 Ապրիլի 2021 21:54

ԼՐԱՀՈՍ