Հե՜յ Մակրոն, դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ. Էրդողանը սպառնացել է Մակրոնին

Հե՜յ Մակրոն, դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ. Էրդողանը սպառնացել է Մակրոնին

By Սեպտեմբերի 13, 2020 15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է տեղացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ կապված Միջերկրական ծովի արեւելքում լարվածության հետ: Ա յս մասին հայտնում է Associated Press-ը:

 

«Հե՜յ Մակրոն, ի՞նչ ես անում: Դու դեռ շատ խնդիրներ կունենաս ինձ հետ: Ավելի լավ է գործ չունենաս թուրք ժողովրդի ու Թուրքիայի հետ:

Դու չգիտես պատմությունը, նույնիսկ՝ Ֆրանսիայի: Այդ դուք եք Ալժիրում մեկ միլիոն մարդ սպանել, իսկ Ռուանդայում՝ 800 հազար: Նախ սովորիր այս դասերը՝ նախքան դրանք մեզ դասավանդելը»,- Էրդողանի խոսքերն է փոխանցում РИА «Новости»-ն:

Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է հստակ ու խիստ լինի Էրդողանի կառավարության հետ՝ կապված նրա գործողությունների հետ:

Ե՛վ Ֆրանսիան, եւ՛ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են: Երկու երկրների հարաբերությունները վատթարացել են Լիբիայի հետ կապված զենքի էմբարգոյի ու Միջերկրական ծովի արեւելքում իրավիճակի պատճառով:

Rate this item
(0 votes)

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter