Հայաստանում առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի

Հայաստանում առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի

Հայաստանում զրոյից նոր գյուղ է հիմնվելու: Պատճառը Կապսի ջրամբարն է, որի կառուցմամբ հարակից ձորը ջրով կլցվի ու կծածկի Ջրաձոր անունով գյուղը: 90մլն խ/մ ծավալով Կապսի կառուցմամբ կապահովվի մոտ 24 հազար հա հողի ոռոգում:

Ջրաձորի փաստացի բնակիչները 184 հոգի են ու սպասում են տեղափոխմանը, դեմ չեն լինի նորակառույց, ժամանակակից գյուղում ապրել: Նոր տարածքը թեև հին գյուղից շատ հեռու չէ, բայց ցածրադիր լինելու պատճառով ավելի մեղմ կլիմա ունի, մարզկենտրոն Գյումրիին էլ ավելի մոտ է:

Բնակավայրի կառուցման համար կպահանջվի մոտ չորս տարի ու հինգ մլրդ դրամ:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022 12:44

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved