Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան

Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած առցանց ասուլիսում հայտարարեց, որ Բերձորն ու Աղավնոն անցնելու են ադրբեջանական վերահսկողությանը։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է լինելու Բերձորի, Աղավնո ու Սուս գյուղերի ճակատագիրը՝ Ադրբեջանի կողմից շրջանցիկ ճանապարհը կառուցելուց հետո, Փաշինյանն ասաց․ «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։

Նա նշեց, որ Բերձորի բնակիչների խնդիրները կառավարության որոշումներով լուծում են, և բնակիչները պիտի բնակարանով ապահովվեն։ «Այդտեղ գյուղեր են թվարկվում, ես անկեղծ ասած վստահ չեմ, որ խոսքը բոլոր այդ բնակավայրերի մասին է։ Բերձորում՝ Լաչինում այսօր ըստ էության ընտանիքներ չեն ապրում, կառավարության որոշումներով նրանց խնդիրները լուծել ենք։ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։ Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետև տեղեկություն չունեմ։ Սկզբունքը հետյալն է՝ ԼՂԻՄ-ի վարչական տարածքից ներս է գտնվում, թե՞ դուրս։ Համենայնդեպս Արցախի իշխանությունների հետ քննարկումներում Սուս գյուղի անունը չի շրջանառվել»,- ասաց Փաշինյանը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved