«Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին

«Թողեք, գլուխը վիրավոր է». Խորենացի-Մաշտոց խաչմերուկից բերման ենթարկեցին նաեւ երիտասարդ աղջիկներին

Երեւանի Խորենացի-Մաշտոց փողոցների խաչմերուկում, որտեղ  «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա էին իրականացնում, իօրավիճակը լարվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:

Երբ տղաներից մեկին բերման էին ենթարկոմ, աղջիկներից մեկը բղավեց. «Թողեք, գլուխը վիրավոր է: 44-օրյա պատերազմի մասնակցին տանում եք ոստիկանական բաժանմունք»:

Քիչ անց ոստիկանական ավտոբուսը ժամանեց եւ երիտասարդներին սկսեցին մտնել ավտոբուսը, այդ թվում երիտասարդ աղջիկներին:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved