
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
30 տարի է` ասում եմ` Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում. դրանում վստահ եմ 100%: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․
«Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից»։
Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց.
«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։
Ես վստահ եմ, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։