Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք․ Նիկոլն ու Չագուչը

Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք․ Նիկոլն ու Չագուչը

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Եղվարդում մուրճ է ստացել, որը պողպատե մադատն է։ «Ես համարում ե, որ քաղաքացին շատ ճիշտ է ձևակերպել, որովհետև նրանց, ում պետք է հանել, սրանով կարելի է հանել, այնտեղ, որտեղ պետք է մխել, այս մանդատով կարելի է մխել, բայց սա առաջին հերթին կառուցման սիմվոլ է և մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, այդ թվում՝ բովանդակային առումով։

Մենք Հայաստանում այս պողպատե մանդատով պետք է հաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա, իսկ ընտրությունների ժամանակ պետք է հաստատենք ժողովրդի ազատ կամարտահայտության դիկտատուրա, ոչ մեկ չփորձի ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն ունենալ»,–ասաց նա և նշեց, որ արդեն սկսվել է կաշառք տալու դեպքերի բացահայտման գործընթացը։

«Բայց նրանք, ովքեր կպլստան, նկատի ունեմ այն պատճառով, որ քրեական օրենսգրքի գիծը չեն հատի, ընտրություններից անմիջապես հետո այս մանդատով գալու ենք ձեր հետևից, հիշեք, հետո չասեք՝ չենք ասել»,-ասաց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved