Խնամված կնոջ 5 կանոն

Խնամված կնոջ 5 կանոն

1. Մի մոռացեք լվացվել քնելուց առաջ 

Ոչ մի հոգնածություն չի կարող արդարացնել երեկոյան դիմահարդարումը մաքրելու ցանկության բացակայությունը: Դուք կարող եք չհասցնել դիմակներ օգտագործել կամ մերսում անել, բայց հիգիենայի պարզ կանոններն անտեսել չի կարելի: Հակառակ դեպքում ձեր մաշկը ժամանակի ընթացքում խամրած գույն կունենա, վաղ կնճիռներ, լայնացած ծակոտիներ ի հայտ կգան: 

1

2. Գտեք կարմիր շրթներկի՝ ձեզ համար կատարյալ երանգը

Կարմիր շրթներկը ցանկացած կնոջ ունիվերսալ օգնականն է, որը կարող է աշխուժացնել նույնիսկ ամենաաննկատ զգեստը: Կարեւորը կատարելապես հարմար գույն ընտրելն է. մաշկի տաք երանգներին հարմար է թեթեւ կորալը, իսկ ավելի մուգ մաշկի պարագայում՝ ալ կարմիրը, նռան գույնը կամ բալագույնը:

1

3. Հետեւեք համալիր խնամքի կանոններին

Դիմակներ օգտագործելը, անկասկած, լավ է, բայց խնամքի ոչ մի միջոց չի կարող ազդել, եթե սխալ սնվեք: Նաեւ ավելի հաճախ մաքուր օդ շնչեք եւ առնվազն 7 ժամ քնեք:

1

4. Սովորեք ինքնուրույն հարդարել վարսերը

Գոյություն ունի վարսահարդարման հնարք, որն օգնում է վարսերը կատարյալ հարդարել նաեւ տնային պայմաններում: Մազերը լվանալուց հետո դրանք սրբիչով փաթաթեք, որպեսզի ավելորդ խոնավորությունն ամբողջությամբ ներծծվի, այնուհետեւ բնական միջոցով չորացրեք վարսերը: Դրանից հետո երկար խոպոպներ կամ կարճ սանրվածք ստացեք կլոր սանրի եւ վարսահարդարիչի օգնությամբ:

1

5. Գտեք ձեր անկրկնելի բույրը

Սեփական բույրը գտնելը չի նշանակում, որ պետք է ամբողջ կյանքում միայն դա օգտագործեք: Պարզապես պետք է այնպիսի բույր ընտրել, որպեսզի ձեզ հիշեն: Փորձեք դրա միջոցով բացահայտել ձեր անհատականությունն ու լրացնել ձեր կերպարը:

1

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved