Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Մոնտենեգրոյում մնալ 30 օր. ՏԱՍՍ

Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Մոնտենեգրոյում մնալ 30 օր. ՏԱՍՍ

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) կառավարությունը ՀՀ քաղաքացիներին թույլ է տվել առանց այցագրի երկրի տարածքում գտնվել 30 օր` պայմանով, որ քաղաքացիների մոտ առկա լինեն վավեր փաստաթղթեր: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին հղումով գրում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ նմանատիպ որոշում է կայացվել նաև Ղազախստանի քաղաքացիների համար:

Մինչդեռ ՌԴ քաղաքացիներն առանց այցագրի Մոնտենեգրոյի տարածքում կկարողանան մնալ շատ ավելի երկար՝ 90 օր:

Որոշումը, որը դեռևս պետք է պաշտոնապես հաստատվի, գործելու է զբոսաշրջային սեզոնի ընթացքում՝ ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

Նշվում է, որ գեղատեսիլ Մոնտենեգրոն ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից է:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved