Աղջիկներին մերկացրել եւ քայլեցրել են գյուղով՝ անձրեւ կանչելու համար

Աղջիկներին մերկացրել եւ քայլեցրել են գյուղով՝ անձրեւ կանչելու համար

Հնդկական գյուղում վեց անչափահաս աղջիկներին մերկացրել եւ քայլեցրել են գյուղով՝ անձրեւ կանչելու ծեսի շրջանակներում, հայտնել է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Մադխա-Պրադեշ նահանգի՝ երաշտից տուժած գյուղերից մեկում:

Հաղորդվում է, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում աղջիկները մերկ քայլում են՝ ուսերին փայտե տախտակով, որի վրա գորտ է կապված եղել: Տեղացիները կարծում են, որ ծեսի շնորհիվ կստանան անձրեւի աստծու ողորմածությունը, եւ նա անձրեւ կուղարկի տարածաշրջան:

Հնդկաստանի Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը զեկույց է պահանջել Դամոխի շրջանի վարչակազմից, որտեղ գտնվում է գյուղը:

Մադխա-Պրադեշի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք պաշտոնական բողոք չեն ստացել իրադարձության վերաբերյալ, սակայն հավելել է, որ հետաքննություն է սկսվել:

Տեսանյութում երեւում են աղջիկները, որոնցից ոմանք ընդամենը հինգ տարեկան են: Նրանք քայլում են երթի հետ միասին, որին հետեւում են օրհներգեր երգող մի խումբ կանայք: Երթը կանգ է առել գյուղի յուրաքանչյուր տան մոտ, եւ երեխաները հավաքել են հացահատիկ, որը հետագայում տրվել է տեղի տաճարի խոհանոցին:

Յուրաքանչյուր համայնք ունի իր ծեսերը՝ որոշներում ամուսնանում են գորտերի կամ ավանակների հետ, իսկ որոշներում նման երթեր են կազմակերպում՝ ի պատիվ անձրեւի աստվածների:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved