Հայաստանում խեղդվում էին. Հայ հայտնիներից ովքեր 2021թ. արտագաղթեցին Հայաստանից

Հայաստանում խեղդվում էին. Հայ հայտնիներից ովքեր 2021թ. արտագաղթեցին Հայաստանից

By Հունվարի 15, 2022 255

«Ժողովուրդը» գրում է. «Մեր երկրից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեց նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ չարաբաստիկ կորոնավիրուս համավարակը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնել են Հայաստանից:

Այսպիսով՝ ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր 2021 թվականին  մեկնել են օվկիանոսից այն կողմ՝ եւ այլեւս չեն վերադարձել հայրենիք:

2021 թվականին ԱՄՆ է մեկնել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, նաև իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց Նահանգներում:

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը նույնպես 2021 թ.  արտագաղթեց Հայաստանից՝ հաստատվելով ԱՄՆ-ում:
Դերասան Բեն Ավետիսյանն ու կինը՝ Դինան Տոնոյանը նույնպես հաստատվել  են ԱՄՆ -ում, որտեղ Բենը շարունակում է նկարահանվել հեռուստասերիալներում:

Հայտնի և սկանդալային դերասան Սարգիս Գրիգորյանը ընտանիքի հետ դեռեւս 2021 թվականին  մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ ինչպես զույգն է պարբերաբար հարցազրույցներում նշում, Հայաստանում խեղդվում էին:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նույնպես անցյալ տարի մեկնեց հայրենիքից եւ ինչպես շատ հայտնիներ նա նույնպես իր առաջնեկին լույս աշխարհ բերեց  Միացյալ Նահանգներում:

Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ շարունակի ապրել եւ ստեղծագործել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին»:

 

Rate this item
(0 votes)

Latest from Lurer24

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved