Սցենարներից մեկի համաձայն Էգեյան ծովում` թուրք-հունական, իսկ Սիրիայում թուրք-իրանական բախումներ պիտի լինեն․ Այս ամենը մեզ ա վերաբերվում շատ ուղղակիորեն

Սցենարներից մեկի համաձայն Էգեյան ծովում` թուրք-հունական, իսկ Սիրիայում թուրք-իրանական բախումներ պիտի լինեն․ Այս ամենը մեզ ա վերաբերվում շատ ուղղակիորեն

Էսօր սիրիական Թել Ռաֆյաթում բնակիչները քարկոծել են ռուսական շարասյունը: Սա պայմանավորված էր նրանով, որ ռուսները դուրս են գալիս քաղաքից, որպեսզի այն զբաղեցնեն հարձակմանը պատրաստվող թուրքերը: Սիրիացիք, քանի որ նոր են սկսել Մոսկվայի հետ սերտորեն շփվել, էս կարգի ստորությունները ծանր են տանում:

Իսկ Էրդողանը նույն պահին հանդիպում էր թուրք երիտասարդների հետ, որտեղ ասել է հետևյալը՝ «Երբ մենք Հունաստանին հարցնում ենք` ինչի՞ համար են նրանք ամերիկյան բազաներ ստեղծում, նրանք պատասխանում են, որ դա իբր թե Ռուսաստանի դեմ է արվում: Սակայն Ուկրաինային նրանք չեն օգնում: Նրանց խոսքերը ամբողջովին սուտ են: Արևմուտքին չի կարելի վստահել, մասնավորապես, երբ խոսքը քաղաքականության մասին է:»

Էրդողանի հետ դժվար է չհամաձայնվել: Արևմուտքը ակնհայտորեն պլանավորում ա սցենարներ, որոնցից մեկի համաձայն Էգեյան ծովում` թուրք-հունական, իսկ Սիրիայում թուրք-իրանական բախումներ պիտի լինեն: Այս ամենը մեզ ա վերաբերվում շատ ուղղակիորեն, սակայն, չգիտես ինչու, մեր փորձագետների բանակը լռում է...

Արթուր Դանիելյան

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved