Հայ ադաթավոր մուննաթչիները ծաղրում են կիլտերով Երևանում շրջող շոտլանդացիներին

Հայ ադաթավոր մուննաթչիները ծաղրում են կիլտերով Երևանում շրջող շոտլանդացիներին

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի տեղ տեսա, որ հայ ադաթավոր մունաթչիները ՖԲ-ում ծաղրում են կիլտերով Երևանում շրջող շոտլանդացի երկրպագուներին։ Ի դեպ, երեկ ես էլ եմ նրանց տեսել ու, եթե անկեղծ, անասելի հաճույք եմ ստացել։

Բայց վերադառնանք մեր խնդիրներին։ Տարօրինակ խալխ ենք։ Պարսիկ տուրիստներին չենք սիրում, հնդիկներից զզվում ենք, շոտլանդացիներին ծաղրում ենք, բայց երբ մեկնումեկը կողքից ասում ա՝ հլը մի հատ ձեզ նայեք, էլի՝սրան-նրան անուն դնելուց առաջ, մինչև ամենախորքային հայուգեններս վիրավորվում ենք։

Ու շարունակում ենք մնալ էն մտքին, թե սաղ աշխարհը մեզ տալիք ա մնացել։

Այ սենց կոմպլեքսավորված էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում։

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 13 Հունիսի 2022 00:07

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved