Չարժե ցուցարարներին բախման տանել ոստիկանների դեմ, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքը ու խնդրել՝ դիստանցիա պահել

Չարժե ցուցարարներին բախման տանել ոստիկանների դեմ, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքը ու խնդրել՝ դիստանցիա պահել

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում նադրադարձել է նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին ու գրել.

 

«Պարոնայք քաղաքական ականավոր եւ անկրկնելի առաջնորդներ, չարժե ցուցարարներին բախման տանել ոստիկանների դեմ, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքը ու խնդրել՝ դիստանցիա պահել։

Ողջամտությունը հուշում է, որ կամ միշտ պիտի ամեն ինչ անել դիստանցիա պահելու համար, կամ վերջում չարժե կապտած աղաչել, որ իրարից հեռու մնան։ Ողջամտությունը շռայլություն է, գոնե հաշվենկատությամբ կառաջնորդվեիք»։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության երեկվա հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն:

Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ:

ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալներով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

 
 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved