Ադրբեջանցին գրում է` խփողը մերոնցից է, մեր փոխարեն է խփում

Ադրբեջանցին գրում է` խփողը մերոնցից է, մեր փոխարեն է խփում

Երրորդ հանրապետության տարիներին եղած ընդդիմադիր բոլոր շարժումների դեմ ոստիկանությունն ուժ է կիրառել: Բայց այս մի դեպքն արտառոց է և սոսկալիորեն տարբերվում է նախորդներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Արծրուն Պեպանյանը։ Նա հավելում է․

«Ադրբեջանցին այն տեսանյութի տակ, որում ՀՀ ոստիկանը քացով խփում է գետնին ընկած հային, գրում է` -Խփողը մերոնցից է, մեր փոխարեն է խփում:

Այ սա է մեր իրականությունը, մեր ամոթը, մեր խայտառակությունը, մեր մղձավանջը, մեր ուծացումը, մեր դեգրադացիան, որը մեզ ինքնաոչնչացման կտանի, եթե ... Եթե-ն 15 տարի է՝ կրկնում եմ անարձագանք, նորից չասեմ»:

 

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 04 Հունիսի 2022 12:00

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved