Կերեք իրար, Լաո․Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները. Ստյոպա Սաֆարյան

Կերեք իրար, Լաո․Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները. Ստյոպա Սաֆարյան

Որոշ ինսայդերական ինֆոներից հասկանալի է դառնում, թե ինչ է ասել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին Էդուարդ Շարմազանովի շուրթերով։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Իսկ ասել է, որ եթե մենք չլինենք, դու ցույց չես էլ անի, ինչպես երեկ.

Մենք կանք՝ դրա համար ես «այսքան շատ»։ Ու քանի որ 50.000-ն այն թիվն է, որը հնչեցվել էր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հավաքին' Իշխանի ու Ագնեսայի կողմից, որտեղ չկար «Պատիվ ունեմ»-ի թևը, այժմ բառացի ասվում է, որ այդ 50.000-ը հենց իրենք են ապահովել ու ապահովում:

Այնպես որ՝ Սերժ Սարգսյանը Քոչարյանին հասկացնում է, որ առանց իրենց ինքը զրո է, չի կարող հանրահավաք անել ու նա Ֆրանսիայի հրապարակը կլքի խայտառակված, եթե չընդունի իր խաղի կանոնը։ Դրա համար էլ Արթուր Վանեցյանը արդեն տնեցիներից էր պատմում ու հայտարարում, որ իրենք հավաքի մեջ առանձին շարասյունով են:

Կերեք իրար, Լաո»:

Մեկ այլ գրառմամբ Սաֆարյանը հրապարակել է երեկվա երթից Ռոբերտ Քոչարյանի ու Ռուսաստանի հայերի միության վարչության նախկին անդամ Անդրանիկ Միհրանյանի համատեղ լուսանկարն ու գրել. 

«Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները...
Ինչ քաղցր հիշողություններ ունեն էհ էն ժամանակներից: Հիմա մուրազը փորներն է մնացել» :

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved