Ֆրանսիայի հրապարակում ծվարածների բրյուսելյան մասնաճյուղի կողմից Ալիևի համար հաճելի անակնկալ եղավ

Ֆրանսիայի հրապարակում ծվարածների բրյուսելյան մասնաճյուղի կողմից Ալիևի համար հաճելի անակնկալ եղավ

Ֆրանսիայի հրապարակում ծվարածների բրյուսելյան մասնաճյուղի կողմից Հայաստանի վարչապետին ուղղված վանկարկումները, կարծում եմ, հաճելի անակնկալ եղան Ալիևի համար և նա իր խորին երախտագիտությունը կհայտնի պետականության մասին, անգամ չնչին պատկերացում չունեցող, այս խմբակին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ շարունակելով.

«Կարծում էի, որ մեր զարմանալու համար այլևս տեղ չէին թողել վերոնշյալ անձինք, բայց ավաղ...»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

ՀՅԴ կառույցի՝ բրյուսելյան ներկայացուցիչները ՀՀ վարչապետին դիմավորել են անվայելուչ վանկարկումներով: Այնուհետ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին գոտեպնդող վանկարկումներ են արել՝ նշելով, որ «Բրյուսելը ՀՀ վարչապետի հետ է»:

Աղբյուրը՝ Live24.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved