Անհաջողակները շարունակում են չհասկանալ, որ աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը անհնազանդության ակցիաներ չեն

Անհաջողակները շարունակում են չհասկանալ, որ աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը անհնազանդության ակցիաներ չեն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմության գործողություններին և գրել.

«Երևան քաղաքի բնականոն կյանքը խաթարող անհաջողակները և խառնակիչները շարունակում են չհասկանալ, որ բարձր գոռալը, վիրավորելը, աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը խաղաղ անհնազանդության ակցիաներ չեն, այլ սովորական խառնակչություն է և մարդկանց նյարդերի վրա ազդել։

Որևէ իսկական, հանրային պահանջից առաջացած բողոք չի կարող ծաղրանքի և զայրույթի առարկա դառնալ, այն կողջունվի և համակիրներ կգտնի։

Բայց, երբ որոշ ռևանշիստներ նյարդային դրսևորումներ են ցուցաբերում՝ դրանք անվանելով խաղաղ ակցիաներ, համեմելով զազրախոսությամբ ու անպատասխանատվությամբ, ապա ստանում են համարժեք պատասխան քաղաքացիների և իրավապահ մարմինների կողմից։

Հ.Գ. 2018 թ-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք, դուք ՀՀ արժանապատիվ քաղաքացի չեք»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved