
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում, չնայած Բաքվի բռնապետի մանևրելու փորձերին, Ադրբեջանը հանդես է գալիս Թուրքիայի արբանյակի դերում կամ, այլ խոսքերով, այժմ հենց Անկարան է Բաքվի օպերատորը։
Ըստ այդմ, ադրբեջանական նկրտումները ճնշելու նպատակով Հայաստանի ապագա ազգային իշխանությունը պետք է ձգտի իր ունեցած գործիքակազմի շրջանակներում սահմանափակել թուրքական ազդեցությունը բոլոր այն կետերում, որտեղ Երևանն ունի դրա նույնիսկ նվազագույն հնարավորությունը։
Այս առումով հիմնական թիրախներից մեկը կարող է դառնալ Կենտրոնական Ասիան, որը թուրքական պատրանք «Մեծ Թուրանի» սիրտն է, որտեղ սակայն Հայաստանն ունի ավանդաբար հիանալի հարաբերություններ Թուրքմենստանի և կարող է այդպիսիք կառուցել Ուզբեկստանի հետ։
Այլ խոսքերով, «Մեծ Թուրանի» կեղծ գաղափարը, պատկերավոր ասած ոչ միայն պետք է ջարդուփշուր լինի Հայաստանի Սյունյաց լեռներում և հովիտներում, այլ նաև չկարողանա հաղթահարել Անդրկասպյան ավազուտները։