Ո՞նց ա էլի ստացվում, որ ամեն ինչի պատասխանատուն դավաճան չի, այլ հերոս է

Ո՞նց ա էլի ստացվում, որ ամեն ինչի պատասխանատուն դավաճան չի, այլ հերոս է

Եվ այնուամենայնիվ ես ուզում եմ հասկանալ` «Ազատություն» ռադիոկայա՞նն էր մեր գեներալիտետին հրահանգել մարտնչող ու հյուծվող զորքը չլրահամալրել:

«Ազատությու՞նն» էր մեղավոր, որ մեզ մեր դաշնակիցը նորմալ ՀՕՊ չտվեց:

Միգուցե «Ազատությունն» էր գեներալներին ասել, որ պահանջեն «սահմանադրական ճանապարհ»:

Գուցե «Ազատությու՞նն» էր «ընդդիմադիրներին» դրդել, որ մարեն բողոքի ալիքն ու գնան ընտրությունների... հետո էլ «Ազատությունն» էր երևի Իշխան Սաղաթելյանին առաջադրել ԱԺ փոխնախագահ, որպեսզի երկրում ճգնաժամ չստեղծվի:

Վստահ եմ «Ազատությունն» է բոլորիդ ստիպել, որ Քարագլխի մասին լսելիս ձեզ շլանգի տեղ դնեք:

Բնական է` Երևանի փողոցներում էս հերթական նախընտրական կրկեսը բեմադրել է հենց «Ազատությունը»... չէ՞:

Ո՞նց ա էլի ստացվում, որ վերոհիշյալ ամեն ինչի պատասխանատուն դավաճան չի, այլ հերոս է, իսկ «Ազատությունը»... պետք ա անլայք անել:

Ես միշտ մերժել եմ Ազատության հարցազրույցների դիմումները` ներառյալ իրենց Եվրոպական գլխամասի հրավերը: Ճիշտ էր դա, թե սխալ, մի օր իրար հետ կքննարկենք, բայց ներկայիս փրկիչների մեջ մեկին չեմ հիշում, որ հրավերի դեպքում վազելով չգնար Ազատության ստուդիա, իսկ Եվրոպայից զանգի դեպքում չոքերը կթուլնային: Հիմա էլ, թե բա` անլայք արեք: Անենք, որ ի՞նչ... ի՞նչ ա դա փոխելու... մեկ ա երկրի գլխին մի դավաճան է, որին պահում են ընդդիմություն ձևացող դավաճանները: Մի դավաճանն ունի իրեն հերոսացնող մեդիա, մյուս դավաճանը՝ իրենը: Որ բոլորին անլայք անեմ, կմնան իրանք իրանցով ու սաղ կմարսեն:

Ախր սաղ մեդիա դաշտից մենակ «168 ժամը» փորձեց անդրադառնալ Քարագլխի դավաճանությանը, այն էլ պնդելու համար, որ Վիտալի Բալասանյանն է հրամանը տվել, բայց իբր թե միանձնյա չի որոշել... Իսկ «Հրապարակը» տուպը հերքումներ ա շտամպավատ արել... հիմա էդ նույն «Հրապարակը» երևի ահագին կմուծվեր նրան, ով ինձ կհամոզեր այլևս իրենց չհետևեմ ու չարձանագրեմ հերթական նենգ, դավաճանական կեղծիքը:

Լավ ա չեք ասում՝ ով անֆոլո չի անում, Իշխան ա... ով, իմիջիայլոց, երբեք «Ազատության» հրավեր չի մերժել:

Արթուր Դանիելյան

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 16 Մայիսի 2022 23:12

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved