Ու՞մ զորքերն են մտնելու Ադրբեջան խաղաղապահ գործառույթ ծավալելու համար

Ու՞մ զորքերն են մտնելու Ադրբեջան խաղաղապահ գործառույթ ծավալելու համար

Թուրքական Պետությունների Միությունն ու ԵԱՏՄ-ն Ղազախստանում հակասության մեջ են մտել։ Թյուրքական աշխարհի առանցքային երկիրն, ըստ Թուրքիայի, օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Ռուսներն, ըստ թուրքերի, օկուպացրել են նաեւ Ադրբեջանի մի մասը' Ղարաբաղը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ 

«Այդ երկու կազմակերպությունները մտել են համակարգային հակասության մեջ, իսկ խաղացողները շատ են, ակտիվորեն ներգրավվել են նաեւ Չինաստանը, Բրիտանիան, շահեր ունեն Պակիստանն ու ԱՄՆ-ն։

Դեռ հարց է, թե Ամերիկայի համար Ղազախստանի ռուսական "օկուպացիան" է ավելի ձեռնտու, թե' չինական, Չինաստանի համար էլ նույն հարցը կա' թյուրքական աշխարհ, թե Ռուսաստան որպես հարեւան։ Երկուսի համար էլ ռուսական տարբերակն է ավելի նախընտրելի, դեռ։
Գանք Արցախին։ Այսպիսով, Արցախը դառնում է Ադրբեջանի համար ճակատագրական հարց ու Արցախի նշանակությունը մեծանում է ու նոր հնչողություն է ձեռք բերում։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ, ապագա ադրբեջանական հեղափոխության ժամանակ ում զորքերն են խաղաղապահ գործառույթ ծավալելու եւ որ ճանապարհով են դրանք Ադրբեջան մուտք գործելու»,- գրել է Դանիելյանը։

Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 10 Հունվարի 2022 11:41

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved