Փաշինյա՛ն, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը Հայոց Եկեղեցուց. Տեր Առաքել քահանա

Փաշինյա՛ն, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը Հայոց Եկեղեցուց. Տեր Առաքել քահանա

Տեր Առաքել քահան Ամիրյանը գրել է. 

«Փաշինյա՛ն, երբ 44 օր մի ողջ ժողովրդի խաբում էիք հաղթանակի պատրանքով, հայ հոգևորականը զոհվում էր մարտադաշտում։ Երբ Ձեր իշխանավորները կռվի ժամանակ  հանգրվանում էին Ստեփանակերտի էլիտար հյուրանոցներում (ի դեպ պետության միջոցներով), հայ հոգևորականները՝ (այդ թվում նաև՝ բարձրաստիճան) մի ձեռքին խաչ, մյուս ձեռքին զենք, կռվում էին հայ զինվորի հետ կողք կողքի։

Երբ Ձեր աշխատասենյակում նստած  ամեն օր մտածում էիք, թե ինչ նոր բան հորինեք ժողովրդին շեղելու իրականությունից, հայ հոգևորականը՝ Վեհափառի գլխավորությամբ զօր ու գիշեր անթաքույց աղոթք էր անում։ Երբ ստորագրում էիք պարտության  և Արցախի 75 տոկոսի կորստյան սև թուղթը, Վեհափառ հայրապետը խնդրանքով դիմում էր միջազգային հեղինակավոր մարդկանց ու կազմակերպություններին՝ գոնե պահպանելու հայոց սրբավայրերը։

Երբ նոյեմբերի 10-ից սկսած օրեր շարունակ երկյուղից թաքստոց էիք մտել, հայ հոգևորականը, արցունքն աչքերին, հողին էր հանձնում նահատակ զինվորներին (դեպքեր են եղել,  որ մեկ հոգևորականը մեկ օրում 5-6  զինվոր է հուղարկավորել) ու մխիթարում նրանց ողբացող մայրերին։ Երբ Հիմնադրամի գումարները մսխվում էին անհայտ ուղղություններով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը,  իր աշխարհասփյուռ հոգևորականների և հավատավոր հոտի ջանքերով հոգում էր և այսօր էլ շարունակում է  հոգալ պատերազմից տուժած իր զավակների հոգսերը։ Դուք ի՞նչ եք անում, որ փարիսեցուն հատուկ հռետորաբանությամբ էդպես հոխորտում եք։

Գերյալ մեր զավակների՞ն եք տուն բերել, ռազմի դաշտում ընկած մեր զինվորների աճյուննե՞րն եք 8 ամիս անց գտել, թե՞ հիվադանոցի նկուղի հատակին նետված հերոսների անթաղ մարմիններն եք պատշաճ վերաբերմունքի արժանացրել։ Բավ է, մի խոսե՛ք այլևս, մեր համբերությունն էլ չափ ունի։

Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից։ Պատմության քառուղիներում շատ հզոր անձեր ու տերություններ են փորձել քանդել մեր Աստվածակառույց Սուրբ Եկեղեցին և ծունկի բերել հայ հոգևորականին, չեն կարողացել։

Դո՛ւք էլ չեք կարող...»։

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Գյումրիում միջադեպ է եղել Քոչարյանի ու Փաշինյանի աջակիցների միջև

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Փաշիկանն իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved