Բախվել են «Ford» և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած

Բախվել են «Ford» և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած

By Սեպտեմբերի 07, 2020 59

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:

Կա 12 տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով տուժածներից 11-ը տեղափոխվել են Սևանի, մեկը՝ Դիլիջանի ԲԿ:

Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Rate this item
(0 votes)