Մոսկվայում հայկական համարանիշերով Range Rover-ը թռել է մայթ ու մահվան ելքով վրաերթի ենթարկել կնոջը. Տեսանյութ

Մոսկվայում հայկական համարանիշերով Range Rover-ը թռել է մայթ ու մահվան ելքով վրաերթի ենթարկել կնոջը. Տեսանյութ

Մոսկվայում մեծ ամենագնացը դուրս է թռել մայթ և վրաերթի ենթարկել մի կնոջ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով 112 թելեգրամյան ալիքին։ 

Վթարը տեղի է ունեցել Դմիտրովսկի մայրուղու մոտ՝ Դուբնինսկի անցուղու հետ խաչմերուկի մոտ։ Հայկական համարանիշերով Range Rover մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել մայթ, որտեղ վրաերթի է ենթարկել մի կնոջ:

Վթարի հետևանքով կինը տեղում մահացել է։ Ինքը՝ 48-ամյա վարորդ Աշոտ Մելիքյանը, չի տուժել։ Վթարի պահին մեքենան շրջվել է:Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու հրշեջ ջոկատը։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 31 Մայիսի 2022 19:28

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved