Մակունցը դիմել է դաշնակցականներին և հանդիպում է խնդրել` «կարեւոր հարցով»

Մակունցը դիմել է դաշնակցականներին և հանդիպում է խնդրել` «կարեւոր հարցով»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հիմնովին մերժվել է ամերիկահայ համայնքի կողմից: Նա պատեպատ է խփվում համայնքի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Վերջերս էլ դիմել է տեղի հայտնի դաշնակցականներին եւ թախանձագին հանդիպում է խնդրել` «կարեւոր հարցով»:

Թեման չի ասել, եւ ՀՅԴ-ում կարծել են, թե ինչ-որ լուրջ հարց կա` Հայաստանի ճակատագրին առնչվող, համաձայնել են հանդիպել, սակայն իրենց նշած վայրում եւ առանց հրապարակման: Երբ պարզվել է, որ Մակունցն ընդամենը խնդրում է աջակցել իրեն, որ ինչ-որ ֆիլմի պրեմիերա կազմակերպի, ՀՅԴ-ականները «կուլտուրական» ցտեսություն են հայտնել ու հեռացել։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ դաշնակցական երիտասարդները մինչեւ մեքենան ուղեկցել էին նրան՝ Արցախի դրոշը պարզած ու «դավաճան» վանկարկումներով, իսկ դրանից մի քանի օր հետո էլ փորձել էին ջուր լցնել դեսպանի ուղղությամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022 09:12

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved