Ո՞վ է Սուրեն Պապիկյանի ապագա կինը, ում Պապիկյանը ազատել էր պաշտոնից

Ո՞վ է Սուրեն Պապիկյանի ապագա կինը, ում Պապիկյանը ազատել էր պաշտոնից

By Հունվարի 15, 2022 329

Մամուլը գրել է, որ Պաշտպանության նախարարի ապագա կինն Արմինե Մուրադյանն է: Վերջինս Սուրեն Պապիկյանի խոսնակն էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում:

Սուրեն Պապիկյանի պաշտոնաթողությունից հետո Արմինե Մուրադյանը ևս լքեց խոսնակի պաշտոնը և կարճ ժամանակ անց դարձավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն: Մեր տեղեկություններով՝ խոսնակի պաշտոնից Պապիկյանը նրան ազատեց նշանադրությունից հետո: Ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին խոսնակի՝ ապագա կնոջ համար նախապես հատուկ փոխտնօրենի հաստիք էր բացվել:

Պետք է նշել, որ Արմինե Մուրադյանի մասին գործընկեր լրագրողները վատ չեն արտահայտվում: Վերջինիս հետ աշխատանքը գնահատում են կառուցողական, իսկ իրեն՝ որպես ոչ կոնֆլիկտային ու մեղմ անձնավորություն:

Ի դեպ, Արմինե Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին տեղադրել է «Զինուժ» ծրագրի պատրաստած տասնամյա Նարեկի ամանորյա երազանքների մասին Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ տեսանյութը՝ բավականին հետաքրքիր «զմայլիկներով» մեկնաբանությամբ:

Հատկանշական է, որ այս հրապարակումն ամենևին միակը չէ պաշտպանության նախարարի ու Պաշտպանության նախարարության վերաբերյալ. Արմինե Մուրադյանի ուշադրության կենտրոնում վերջին ժամանակներում պաշտպանական գերատեսչությունը մշտապես է գտնվում

 

Rate this item
(0 votes)

Latest from Lurer24

Լրահոս

© 2022 Lurer24.com All Rights Reserved