
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Politik.am-ը գրում է. «Անգամ իշխանությունները լավ են հասկանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլեւս անցյալ է։ Հենց այս հանգամանքից ելնելով՝ իշխանության ներսում թեժ քննարկումները շարունակվում են։ Փորձ է արվում գտնել լուծում, առաջ քաշել թեկնածուի, որպեսզի հնարավոր լինի նրա առաջնորդությամբ գնալ արտահերթ ընտրությունների։
Իշխանական որոշ շրջանակներ կարծում են, որ վարչապետի թեկնածու կարող է լինել Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նրա օգտին բազմաթիվ փաստարկներ կան։ Նախ այն, որ այս պահին էլ բազմաթիվ կարեւոր հարցեր հենց ինքն է որոշում, եւ Փաշինյանն առանց իր իմացության կարեւոր որոշումներ չի կայացնում։ Կարեւոր փաստ է նաեւ այն, որ ի տարբերություն ամուսնու, նա կռվել է եւ զինված ջոկատ է ղեկավարել։ Այստեղ այնքան էլ կարեւոր չէ, որ այդ ջոկատը Գորիս քաղաքից այն կողմ չի անցել։ Աննա Հակոբյանը մեծ ազդեցություն ունի նաեւ ԱԺ իշխանական պատգամավորների վրա։