
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Կապիտուլյացիայից հետո բոլորը շատ ակտիվ սկսեցին խոսել այն ամենի, որի մասին քչերը՝ նաև ես, խոսում ենք 2,5 տարի: Այս մասին ԹՎ 5 հեռուստաընկերությանը տցած հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում էր այն հարցին, թե արդյոք հնարավոր էր խուսափել պատերազմից, Քոչարյանը պատասխանել է. «Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից, ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար: Մենք կարող ենք ուղղակի կետերով անցնել, ես նոր բան չեմ ասելու, որովհետև հետևում էի մամուլին այս վերջին մեկ ամսվա ընթացքում, ուղղակի կարելի է ամփոփոել այս ամենն, իմի բերել մեկ ամբողջական պատկերացում ձևավորելու համար. Բանակացային գործընացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար, իրարամերժ հայտարարություններով ստեղծեց մի իրավիճակ, որ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմն ինչ է ուզում, ձևավորվեց տպավորություն, որ հայկական կողմը տարբեր ձևերով փորձում է փակուղի մտցնել բանակցային գործընթացը»:
«Երկրորդ՝ հայկական կողմը լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ, Արցախի հանրաետության գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է, ՀՀ իշխանությունն իր հայտարարություններով փոխեց, ըստ էության և հարցի կարգավորոմը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ, և սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմ դիտվում էր՝ որպես տարածքային ամբողջականության վերականգնում: Պատերազմ սկսող կողմը չդատապարտվեց պատերազմ սկսելու համար՝ պատճառը մեկն է՝ վերականգնում են տարածքային ամբողջականությունն, իսկ այդպիսի մոտեցումը մեր իշխանության մեղքն է, Արցախը Հայաստան է ու վերջ նշանակում է, որ հարցը տեղափոխել Հայաստանի տիրույթ, տարածքային ամբողջականության տիրույթ»: