Իրականում Փաշինյանը թուրքին հանձնեց ոչ թե 7՝ այլ 9 շրջան, գումարած Մարտունու շրջանի մի մասը

Իրականում Փաշինյանը թուրքին հանձնեց ոչ թե 7՝ այլ 9 շրջան, գումարած Մարտունու շրջանի մի մասը

Ասում են, թե հայությանը թուրքի առաջ ծնկի բերած փաշինյանական կապիտուլյացիայով թշնամուն են հանձնվում «7 շրջանները»: 
Բայց ըստ հրապարակված, թղթի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Հայաստանի ու Արցախի անվերապահ ու բացարձակ կապիտուլյացիա, ամենևին էլ «7 շրջանի» մասին չէ խոսքը:

Դա, կարծես չեն հասկացել կամ ձև են անում, թե չեն հասկացել թերևս միայն անդառնալի նիկոլապաշտները, ցմահ «պողոսները» և դեռևս իշխանության կարգավիճակ ունեցող «քայլականները»:

Խոսենք փաստերով: Ըստ այդ թղթի՝ հպա՜րտ, անկաշա՜ռ ու լեգիտի՜մ նիկոլ փաշինյանը (և, փաստորեն թիմակից-աջակիցները) գրչի մեկ շարժումով համաձայնել է, որ թշնամուն՝ ադրբեջանական կողմին են թողնվում Քարվաճառի (Քելբաջարի), Քաշաթաղի (Լաչինի), Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Աղդամի շրջանները: Ավելի ճիշտ, թվարկվածը հենց այդքան տարփողված «7 շրջաններն» են:

Բայց:
Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և ահաբեկչական տանդեմի սկսած պատերազմի ընթացքում, կապիտուլյացիայի թուղթն ստորագրելու պահին թշնամին գրավել էր թվարկվածից՝ Կուբաթլիի, Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի շրջանները: Իսկ Լաչինի շրջանի մի զգալի մասը և Քարվաճառի շրջանն ամբողջությամբ, նաև Աղդամի շրջան կոչվող տարածքի մի որոշակի մասը գտնվում են Արցախի բանակի, հայկական զինուժի վերահսկողության տակ:
Բայց, ըստ փաշինյանի ստորագրած թղթի, այդ բոլոր շրջանները ևս՝ Աղդամի, ու որ շատ ավելի կարևոր է՝ Լաչինի ու Քարվաճառի շրջանները ուղղակիորեն ու արագորեն հանձնվում են թշնամուն: Սա՝ «7 շրջանները»: Այն «7 շրջանները», որոնք տասնամյակներ շարունակ ու ապարդյուն փորձում էին վերադարձնել ադրբեջանական իշխանությունները: Ի դեպ, բանակցային գործընթացի բացթողում էր, որ մեր կողմից նույնքան հետևողականորեն չէր դրվում Մարտակերտի շրջանի մի մասի և Շահումյանի շրջանի վերադարձի պահանջ: Բայց դա երևի մի շատ երկար ժամանակով անցավ-գնաց: Ինչևէ:

Սակայն մտքի տարրական սթափություն պահպանած հայրենակիցները կհուշեն, որ այս պահի դրությամբ թշնամու կողմից օկուպացված են Արցախի Հադրութի շրջանը և Շուշին (Շուշիի շրջանը), որոնք ևս անցնում են թշնամուն:

Թվաբանությունից, կարծում ենք, բոլորն էլ գլուխ հանում են: Սա արդեն ոչ թե 7 շրջան է, այլ 7+2 շրջան, այսինքն՝ 9 շրջան: Սրան էլ գումարեք Մարտունու շրջանի այն հատվածները, որոնք պատերազմի ընթացքում են գրավել թշնամիները։

Այսինքն, թշնամուն է հանձնվում 9 շրջան:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում․

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ