Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վաճառել, քան հանձնել թշնամուն։ 

«Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Շաքե  Ղազարյանը Դադիվանքի մոտ (Քարվաճառ) տեսանկարահանել է, թե ինչպես են մարդիկ այրում իրենց իսկ տները։

«Մարդիկ հեծկլտալով, իրենց ձեռքերով վառում են տարիներով սարքած տներն ու սպասում, որ վառվեն մինչև վերջ... Մեծից փոքր`բոլորն ուղղակի ոռնում են…»,– գրել է լրագրողը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եռակողմ հայտարարություն, որի պահանջներից մեկով Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձնի Քարվաճառի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը:
Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ