Քաղաքական ուժերն առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով

Քաղաքական ուժերն առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ նշել է. «Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։

Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։

Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։

Քաղաքական ուժերը վստահեցնում են, որ, խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»:

Rate this item
(1 Vote)

ԼՐԱՀՈՍ