ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնավարումից։ Այս մասին  հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Հարցին, թե ՀՀ նախագահը վարչապետից առաջարկ ստացե՞լ է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, Նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Առաջարկ ստացվել է»։

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ ԱԱԾ֊ում էր, նա ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին` ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ