Կրեմլից հրամայված է ընկնել խիզախի մահով

Կրեմլից հրամայված է ընկնել խիզախի մահով

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր գլխավորած դաշինքը ամենայն հավանականությամբ կվերցնի խորհրդարանի մանդատները: Հաշվի առնելով, որ դաշինքի ցուցակում կեսը դաշնակներ են, որոնք հայրենիքում վերահաստատվելուց հետո հանուն մանդատի ուրացան ամենայն ինչ, նույնիսկ կուսակցությանը՝ կոալիցիաներ կազմելով ում հետ ասես, այդպես էլ կլինի: Մանդատը վերցնելու հավանականության մասին է հայտարարել նաեւ Պատիվ ունեմ դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը:

ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությունից անմիջապես հետո Կրեմլը արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը տարել է «համոզիչ հաղթանակ»: Կրեմլի խոսնակի կիսաթախծոտ հայտարարությունն ավելի շատ նման էր ռուսանպաստ ուժերին ուղերձի՝ տոկոսների տարբերությունը մեծ է, «համոզիչ», ոչինչ չենք կարող անել:

Թե Քոչարյանը, թե Վանեցյանը հայտարարել են, որ քվեարկության արդյունքն անակնկալ է եղել իրենց համար: Պետք է նշել, որ նրանք բավական անկեղծ են այդ հարցում՝ կար համոզմունք, որ մի քանի ամիս ինտենսիվ քարոզչությամբ «դավաճան, կապիտուլյանտ, սորոսական» հանված Փաշինյանին մարդիկ ձայն չեն տա: Իր հերթին, այդ համոզմունքը սնուցվում էր Մոսկվայից՝ քարոզչական աջակցությամբ, սադրանքներով, արտահոսքերով ու սոցհարցումներով: Ու ամենակարեւորը՝ խոստումներով:

Կրեմլի կողմից երեւանյան փողոցներում դեգրադացվող 17-ի շարժման երկու «սլիվներից» հետո Հայաստանի «կուրատոր» դեսպան Կոպիրկինը հրահանգեց մասնակցել ընտրություններին, որը մոսկովյան սցենարից շեղվելու դեպքում պետք է սկսեին հետընտրական գործընթացներ: Այդ մասին խոսում էին ռուս փորձագետները եւ Կրեմլի խոսափող Ալիեւը: Հետընտրական գործընթացները չէր բացառում նաեւ Քոչարյանը նախընտրական իր ասուլիսում:

Նոր խորհրդարանը մոսկովյան մտահղացմամբ պետք է լեգիտիմացնի եռակողմ փաթեթն ու «խաղաղության մեծ պայմանագիրը»: Կրեմլի երրորդ «սլիվին» ենթարկված ուժերը բախվել են ռուսանպաստության անխուսափելի հետեւանքին՝ վերցնելով խորհրդարանի մանդատները, նրանք հավասար պատասխանատվություն են վերցնում իշխող ուժի հետ: Սակայն սա իրավիճակի մակերեսն է միայն՝ մոսկովյան սցենարով ընտրության քվեարկությունը ցույց տվեց, որ Ռուսաստանի դերի մասին ավանդական պատկերացումներն ու համապատասխան տեխնոլոգիական հնարքները սպառված են: Այդ ֆոնին, ռուսանպաստ լինելը հավասարազոր է քաղաքական ինքնասպանության:

Խորհրդարան անցած ուժերն ի վիճակի՞ են իմաստավորել նոր իրավիճակը: Հատկապես պարբերաբար սլիվների ենթարկվող ռուսանպաստ ընդդիմությունը, որին Կրեմլից հրամայված է ընկնել խիզախի մահով:

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 19 Հուլիսի 2021 10:03