Նիկոլին ասեք, որ թուրքերը GPS-ը ձեռքներին նավերով մոտեցել են Սևանի թերակղզու դղյակի կառամատույցին...

Նիկոլին ասեք, որ թուրքերը GPS-ը ձեռքներին նավերով մոտեցել են Սևանի թերակղզու դղյակի կառամատույցին...

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՕՋԱԽՆ Է, բացի Շուշիից, Հադրութից, Բերձորից, Քարվաճառից, Որոտանից, Քարահունջից, Շուրնուխից, Սոթքից, Գորիս-Կապան ճանապարհից, Կապանից ու Գորիսից աջ ընկած հատվածներից, Քյարքին էլ բանավոր կփոխըմբռնեմ կասեմ...
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է, բացի կաթողիկոսներից, մյուս հոգևորականներից (հատկապես Սիսիանի եկեղեցու քահանայից), Գիտություննների ազգային ակադեմիայից, ԵՊՀ-ից, մյուս բոլոր ԲՈւՀ-երից, փաստաբաններից, բժիշկներից, ռուսաստանաբնակ հայ գործարարներից, արվեստի, մշակույթի ու սպորտի վաստակավոր գործիչներից, դատավորներից, ՀԲԸՄ-ից, 179 բնակավայրերից (հատկապես Սյունիքի), բարձրագույն կրթություն ունեցողներից (հատկապես` առանց մաղարիչի դիպլոմ ստացածներից), ԱԱԾ, ոստիկանության, Զինված ուժերի պաշտոնաթող գեներալներից ու գնդապետներից, կյանքում որևէ ոլորտում քիչ, թե շատ կայացած մնացած մարդկանցից...
***
Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր, Գառնին հռոմեական հավաբուն է, Զորաց քարերը` պարսատիկի քարերի կույտ...
Այս մտքերի հեղինակն ինչ ուզում անում է իր տերերի կողմից թմրեցված հանրության հետ։
***
Նիկոլին տեղեկացնում են, որ թուրքերը GPS-ը ձեռքներին նավերով մոտեցել են Սևանի թերակղզու դղյակի կառամատույցին...
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ