Կիսաբանասեր Փաշինյանը նախկին չար օլիգարխին քնքշորեն անվանում է խոշոր գործարար

Կիսաբանասեր Փաշինյանը նախկին չար օլիգարխին քնքշորեն անվանում է խոշոր գործարար

By Սեպտեմբերի 09, 2020 297

Չարամիտ մամուլն օրեր շարունակ գրում է, որ օրենքի այս փոփոխությունը կատարվում է հանուն նախկին չար օլիգարխ, ներկայումս՝ բարի խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանի:

Փաշինյանական օլիգարխների քասթինգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց նախկին օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը, ով, սեփական սկզբունքներին, իսկ ավելի ճիշտ՝ անսկզբունքայնությանը հավատարիմ՝ ընդունեց Փաշինյանի գերակայությունն ու խաղի կանոնները՝ դառնալով իշխանության թիվ մեկ սիրելի օլիգարխը։

Գործարքը շատ պարզ էր՝ Ալեքսանյանը դարձավ իշխանության ֆավորիտը, փոխարենը՝ մասնաբաժին ստանալով իշխանության մեջ։ Մասնաբաժին, որն արտահայտվում է նաև վերը նշված օրենքների, նրա բիզնեսի շահերից բխող այլ պետական միջամտությունների տեսքով։

Այսինքն՝ բովանդակային իմաստով Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը համատեղ բիզնես են հիմնադրել՝ առաջինը ներդրել է պետական լծակները, երկրորդը՝ փողը, որն աճում է նույն այդ պետական լծակների կիրառման շնորհիվ։

Քանի որ Սամվել Ալեքսանյանն իր տեսակով մենաշնորհի սիրահար է, նա ձգտում է մենաշնորհ ունենալ բոլոր ոլորտներում ու բոլոր հարցերում, ինչի արդյունքում գործնականում մենաշնորհային կարգավիճակ է ստացել իշխանության ֆավորիտ օլիգարխը լինելու հարցում։

Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ օլիգարխն է, ում կիսաբանասեր Փաշինյանը՝ հանուն լեզվական գեղագիտության, քնքշորեն անվանում է խոշոր գործարար։

Բայց դրանից Ալեքսանյանի գերշահույթները ոչ միայն չեն նվազում, այլ աճում են երկրաչափական պրոգրեսիայով, նա վայելում է իշխանության թիվ մեկ փայատիրոջ պատվաբեր ու եկամտաբեր կարգավիճակը։

Այդ ընթացքում Փաշինյանը շարունակում է ասֆալտին պառկեցնել բոլոր նրանց, ովքեր չեն ընդունել իր օլիգարխը լինելու կանոնը և համարձակվում են անհամաձայնություն հայտնել իշխանությանը, կամ, որ ավելի անթույլատրելի է՝ քաղաքական հավակնություններ ներկայացնել։

Հանուն հպարտ քաղաքացիների ու հպարտներից ամենահպարտի՝ Սամվել Ալեքսանյանի։

Հոդվածն ամբողջությամբ՝ 168․am-ում

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 09 Սեպտեմբերի 2020 18:31

Latest Tweets

@envato_help Ticket id : #2023134 Created date 1 month ago. Please, look in to this.
DigiQole now 2x Faster and GT Metrix Page Speed 98% !! We optimized DigiQole for High Performance… https://t.co/ZnE3IRV3Ou
Want to run Webinars and Meetings inside an online course format? Then incorporate Zoom service with Turitor WP Edu… https://t.co/KlwEX0VTrE
Follow Themewinter on Twitter

Post Gallery

Կյանքում սեփական կատու չեն ունեցել, էսօր առոք-փառոք... Ծառուկյան

Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն

Հարգելի պարոն Փաշինյան, Դուք մնացել եք 2018-ի տակ

Հլը ինչ ա ասում էս ԼԳԲՏ-ն․ Գևորգ Պետրոսյան

Սամվել Ալեքսանյանի գործարանում մարդուն այն վիճակում են դրել, որ խաղողը հանձնել է 92 դրամով․ նախարարը ստում է

1 զոհ, 3 վիրավոր․ ողբերգական վթար Կոտայքի մարզում

Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է տուգանել օրական առնվազն 30 մարդու

Իսկ ո՞ւր է տանում թունավոր օղու հումքի թելը...

Սասուն Միքայելյանը լքեց ՔՊ նիստն ու արագ հեռացավ